Արմավիր
Մարզկենտրոն՝ Արմավիր
Մակերես՝ 1241 կմ2
Բնակչություն՝ 265 770 մարդ
Խաղողի այգիների մակերես՝ 6792 հա (2017թ)
Խաղողի արտադրություն՝ 95 700 տ (2019 թ)
Գինու արտադրություն՝  
Պատմություն

     Պատմական Արմավիր շրջանը տեղակայված է Հայաստանի հարավ – արևելյան մասում, Թուրքիայի հետ սահմանին։ Շրջանը գտնվում է Արագած և Արարատ լեռների միջև և համարվում է Արարատյան դաշտավայրի մի մասը, որն իր հերթին, համարվում է Հայաստանի 40 հարթավայրերից ամենաընդարձակն ու ամենապտղատուն։ Սա Հայաստանի ամենափոքր, բայց ամենախիտ բնակեցված մարզն է։

Տերրուար

     Շրջանի տերուառը խաղողագործության և գինեգործության համար իդեալական պայմաններ է ստեղծել։ Որպես խաղողագործական շրջան, Արմավիրն իր այգիներով համարվում է ամենախոշորը հանրապետությունում։ Կլիման, ռելեֆը, հողային կառուցվածքը նպաստավոր են ինչպես տեղածին, այնպես էլ միջազգային խաղողի սորտերի մշակման համար։
     Մարզին բնորոշ է չոր, կոմտինենտալ կլիման, տեղումների համեմատաբար փոքր քանակությամբ՝ տարեկան 250 – 500 մմ ավելի քան 6500 հա այգիների համար։ Բնորոշ են նաև կարճատև, ցրտաշունչ ձմեռներն ու երկարատև, չոր և տապ ամառները։ Ձմռանը մի քանի օր շարունակ ջերմաստիճանը հաճախ պահպանվում է -10 - -12 0С։ Հազվադեպ են մինչև -20 0С սառնամանիքները։ Հուլիսի ընթացքում միջին ջերմաստիճանը հասնում է 30 0․ ամռան շրջանում ջերմաստիճանը երբեմն կարող է բարձրանալ մինչև 40 0С։
     Տարածաշրջանում ծովի մակարդակից բարձրությունը տատանվում է 900 – 1100 մ։ Այստեղ մշակվող հիմնական խաղողի սորտերն են Կանգուն, Գառան Դմակ, Մսխալի, Հաղթանակա, Ռկացիթելի։
     Շրջանում մշակվում են բավականին մեծ քանակությամբ միջազգային սորտեր, ինչպիսիք են Սիրա, Պտի Վերդո, Կաբերնե Ֆրան, Քոթ, Տաննա, Մալբեկ, Մոնտեպուլչիանո, Անչելոտա, Շարդոնե, Շենեն Բլան, Կոլոմբար և Վիոնյե։
     Հենց Արմավիր գինեգործական շրջանն է, որը շարունակում է աշխարհին ապացուցել միջազգային սորտերի մշակման մեջ հայկական տեռորի յուրահատկությունը, ինչպես նաև աշխարհին ներկայացնել սպառողի համար բոլորովին նոր տեղածին սորտեր:
     Մարզի հիմնական մարտահրավերը ֆիլոքսերան է, որի առկայությունը պաշտոնապես ընդունված է: Դաշտավայրի տարածքում այն ​​առաջին անգամ հայտնաբերվել է 2015 թ., սակայն կարանտինային միջոցները օգնեցին տեղայնացնել դրա տարածման վայրը։

Արտադրողներ

     Գինեգործական շրջանը ներկայացված է մեծ թվով փոքր ընտանեկան գինեգործարաններով, և ընդամենը մի քանի խոշոր այգիներով, որոնք ունեն ավելի քան 10 հա այգիներ: Տարածաշրջանի ամենամեծ տնտեսություններն են Տիեռաս դե Արմենիա (Կարաս), Ալլուրիա, Ջրաղացպանյան գինու գործարան, Ոսկենի գինիներ: