27 Aug 2021
VINI-ի Պաշտոնական Վեբ Կայքի Բացում

2021 թվականի օգոստոսի 27-ին տեղի ունեցավ VINI-ի պաշտոնական վեբ կայքի բացումն ու առաջին տարեդարձը: Սույն թվականի օգոստոսի 27-ից հայկական խաղողագործության և գինեգործության յուրահատուկ տեղեկատվական հարթակը հանձնվեց զանգվածային օգտագործման: Պորտալի մատչելի, էրգոնոմիկ և պարզ դիզայնը թույլ է տալիս նույնիսկ ամենաանտեղյակ սպառողին ՝ հեշտությամբ գտնել ցանկացած անհրաժեշտ տեղեկատվություն:
Կայքում արդեն ներկայացված են ավելի քան 30 գինու գործարաններ, 120 գինիներ, համագործակցություն, ծառայություններ ու HoReCa հատված, և այս ամենը դեռ միայն սկիզբն է:
Միջոցառմանը ներկա էին Հայաստանի ողջ գինեգործության ոլորտի աշխատակիցներն ու ներկայացուցիչները, գործարարներ, քաղաքական գործիչներ, ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ, մտավորականներ, արվեստասերներ ու պարզապես գինու գուրմաններ: 
Միջոցառման գլխավոր գործընկերը նորաստեղծ ու ինքնատիպ Door ապրանքանիշն էր, որը արդեն ավելի քան մեկ տարի՝ ակտիվորեն օգնում է փոքր բուտիկ-ֆերմերային տնտեսությունների առաջմղմանը միջազգային ասպարեզում:
Միջոցառման հովանավորներն էին նաև DigiFence Technology-ին և GINOSI միջազգային խոշոր ընկերությունը: